Search
Close this search box.

«Հրապարակ». Թավշյա հեղափոխությունն ակտիվացրել է «առվակներին». Հովիկ Աբրահամյանը որոշել է օգտվել պահից

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի ծավալած թավշյա հեղափոխությունն ակտիվացրել է «առվակներին»։ Նախկին վարչապետ, ՀՀԿ-ից հեռացած Հովիկ Աբրահամյանը որոշել է օգտվել պահից ու հարազատ մարզում ռևանշի գնալ։ Նա ակտիվացրել է իր կողմնակիցներին, որոնք փորձում են հեռացնել անցանկալի կադրերին։

Ուրբաթ օրը Արտաշատի քաղաքապետարանի 14 հոգանոց ավագանու 9 անդամները բոյկոտել են ավագանու նիստը, նրանք շարունակելու են բոյկոտն այնքան, մինչև անվստահություն հայտնեն երիտասարդ քաղաքապետ Կարեն Բենիամինյանին։ Կան տեղեկություններ, որ բոյկոտը հրահրում են Աբրահամյանները։

Անհնազանդ ավագանիները բոյկոտով, սակայն, չեն բավարարվել և երեկ արդեն բացահայտ՝ անուն-ազգանուններով և ստորագրությամբ տեքստեր էին տարածում, որ պաշտպանում են վարչապետի ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանին»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: