Search
Close this search box.

«Մերժում ենք Տարոնին». ֆեյսբուքում բացված խումբը պահանջում է քաղաքապետի հրաժարականը

Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվել է «Մերժում ենք Տարոնին» խումբ, որը պահանջում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:

«Հավաքվում ենք Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելու Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Հավաքի ընթացքում կներկայացվի հայտարարություն-պահանջ Տարոն Մարգարյանի հրաժարվի վերաբերյալ։ Նաեւ գործելու է «Բաց բարձրախոս», որով քաղաքացիները ներկայացնելու են Տարոն Մարգարյանի ու ՀՀԿ ավագանու գործած ապօրինությունները, ֆինանսական չարաշահումները եւ մայրաքաղաքում առկա բազմաթիվ չլուծված խնդիրները»,- ասված է խմբի  հայտարարության մեջ։

Ի դեպ, հանրահավաքը լինելու է մայիսի 7-ին: