Search
Close this search box.

Ի՞նչ է թաքցնում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն անդրադառնալով ArmLife.am-ի՝ Ահազանգ. «Երևանի ավտոբուս» ընկերությունը հաշվեհարդար է տեսնում այն վարորդներից, որոնք հրաժարվել են ավտոբուսներով ոստիկաններ տեղափոխել հոդվածին, պարզաբանել է. «էլեկտրոնային որոշ լրատվամիջոցներում մայիսի 5-ին տեղ գտած հրապարակումն այն մասին, թե ընկերությունը որոշել է հաշվեհարդար տեսնել վարորդների հետ ու պարտադրել է սեփական դիմումի համաձայն ազատվել աշխատանքից, բացարձակ ապատեղեկատվություն է:

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից նաև տեղեկացնում են, որ սեփական դիմումի համաձայն վերջին անգամ աշխատանքից վարորդ ազատվել է այս տարվա մարտի 26-ին»:

ArmԼife.am -ի հավաստի տեղեկություններով՝ բազմաթիվ վարորդների պարտադրվել է ազատվել աշխատնքից, բայց մինչ այս պահը վարորդներն աշխատանքից ազատվելու դիմում չեն գրել, ավելին՝ թողել են, որ աշխատանքից ազատելու հրամանը գործատուն տա, և մոտ մեկ շաբաթ է այդ վարորդները գտնվում են հարկադիր պարապուրդի մեջ:

ArmLife.am