Search
Close this search box.

«Ժողովուրդ». ՀՀԿ-ականները վախեցած են՝ փոխում են ԱԺ հատկացրած պետհամարանիշները

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական պատգամավորներից ոմանք անհարմար իրավիճակներից խուսափելու համար որոշել են իրենց մեքենաների վրայից հանել ԱԺ հատկացրած պետհամարանիշները՝ փոխարենը փակցնելով սովորական համարանիշներ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականներից շատերը վախից են այդպես վարվել, որպեսզի հանկարծ ցուցարարներն իրենց նկատմամբ անցանկալի գործողությունների չդիմեն, հատկապես, երբ ՀՀԿ-ականները չքվեարկեցին վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին:

Մեզ հայտնի դարձավ, որ մասնավորապես իր մեքենայից ԱԺ-ի կողմից տրամադրված։ համարանիշը հանել է ԱԺ պատգամավոր Հարություն Կարապողոսյանը: Այդպես են վարվել նաև այն ՀՀԿ-ականները, որոնք Փաշինյանի դեմ ճղճիմ ելույթներ էին ունենում՝ այդպես հարուցելով բնակչության զայրույթը:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Կարապողոսյանին, սակայն պատգամավորը չցանկացավ պատասխանել որևէ հարցի»:

 Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

 

Այս Բաժնից