Search
Close this search box.

«Հրապարակ». Սամվել Ալեքսանյանը կնոջն ու դստերն ուղարկել է ԱՄՆ, որ թոռնիկը ապահով վայրում ծնվի

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Հայաստանում թավշյա հեղափոխությունը կհասնի տրամաբանական ավարտին, և երկրում իշխանություն կփոխվի՝ դրա հնարավոր հետևանքներով, հայաստանյան օլիգարխներից շատերն իրենց ընտանիքի անդամներին արդեն հասցրել են տեղափոխել ավելի ապահով վայրեր։ Մենք տեղեկացանք, որ Սամվել Ալեքսանյանը նույնպես կնոջը և դստերն ուղարկել է ԱՄՆ, շաբաթներ հետո Ալեքսանյանը պապիկ կդառնա։

Ընտանիքը որոշել է, որ Աստղիկը չպետք է ծննդաբերի Հայաստանում, ասենք՝ համանուն կլինիկայում՝ «Աստղիկում», ու դեռևս ամիսներ առաջ են պլանավորել նրան ուղարկել ԱՄՆ, որ երեխան միանգամից համարվի ԱՄՆ քաղաքացի։

Հիմա հեղափոխական իրադարձությունները պատճառ են դարձել, որպեսզի Ալեքսանյանը մի քանի շաբաթ առաջ նրանց ուղարկի օվկիանոսից այն կողմ»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Այս Բաժնից