Search
Close this search box.

Իմ լսած ամենածուղակային հարցը Արմեն Աշոտյանինն էր. ընդդիմություն կդառնաք, պոտենցիալ կա. Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՀՀԿ-ական պատգամավորներից իմ լսած ամենածուղակային հարցը Արմեն Աշոտյանինն էր. երբ նա վկայակոչեց Նիկոլ Փաշինյանի տված գնահատականը անցած տարի ստարագրված ԵՄ-Հայաստան պայմանագրին՝ “այն ջուր է”, հետո հիշեցրեց նրա մեկ այլ կարծիքը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու մասին (ինձ համար դա նորություն էր, չի հանդիպել), ըստ այդմ՝ բավական խորամանկորեն ձևակերպեց հարցը. չհարցրեց՝ ԵՏՄ-ից դուրս ենք գալո՞ւ (որովհետև Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները ենթադրում են դուրս գալ ԵՏՄ մաքսային գոտուց), այլ ծուղակ լարեց՝ “ջուր” պայմանագիրը մի կողմ եք թողնելու ու բանակցե՞ք ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագի՞ր… Միակ հարցն էր թերևս, որտեղ Նիկոլը ստիպված էր մանյովրել… Չէ, ՀՀԿ ընդդիմություն կդառնաք, պոտենցիալ կա, շարունակեք նույն ոգով