Search
Close this search box.

Ինչպես է ՀՀԿ-ական ռեկտորը թալանել Շիրակի պետհամալսարանը. Գագիկ Համբարյան

Մաս 1

Սենսացիա.ՀՀԿ-ական կոռումպացված ռեկտորը 582 հազար ԱՄՆ դոլլար ծախսել է շինարարության,իսկ 2 հազար ԱՄՆ դոլլար գիտական գործունեության զարգացման համար

Ուսումնասիրելով Շիրակի պետհամալսարանի ռեկտորի 2016-2017 թվականի հաշվետվությունը (http://shsu.am/media/report/2016-2017/report-rektor.pdf), որտեղ ներկայացված է նաև ֆինանսական հաշվետվությունը, հասկանում ես, որ բուհի բյուջեն ուղղակի թալանվել է Շիրակի մարզի կաշառակերության սիմվոլ համարվող անձի՝Սահակ Մինասյանի կողմից, որի պատասխանատվությունը կրելու է նաև համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանը:
ՀՀ ԿԳ նախարարության կողմից համալսարանում իրականացված հաշվետվությունում նշված է, թե ինչ օրենքներ, կարգեր և որոշումներ է խախտել կոռումպացված ռեկտորը:Բարձրագույն կրթությունից բացարձակ ոչինչ չհասկացող Մինասյանը,ով կոլեկտիվին ներկայացավ որպես կաշառակերության և կոռուպցիայի դեմ պայքարող, խախտել էր գնումների մասին օրենքի և կառավարության որոշումների հնարավոր և անհնար բոլոր կետերը, որի պատճառով իրականացվեց ռեկտորի պաշտոնավարման մեկ ու կես տարիների ֆինանսական գործունեության ոչ անկախ աուդիտ…Ի դեպ,նույնիսկ այդ աուդիտի արդյունքները միչև հիմա հրապարակված չեն, չնայած մարտի 24-ին տեղի ունեցած, այսպես կոչված, Մեծ խորհրդի ժամանակ ԿԳ արդեն նախկին նախարար Լևոն Մկրտչյանը և ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը հրճվանքով էին խոսում աուդիտի մասին և լրագրողներին վստահեցնում,որ դրա արդյունքները մոտ օրերս կհրապարակվեն.մեկ ամսից ավել է անցել,սակայն արդյունքները դեռ գաղտնի են պահվում…
Հիմնվելով հաշվետվության վրա` կատարել ենք վերլուծություն…Հուսանք,որ հիմա արդեն վերջապես մեր լռակյաց դատախազությունն այս զարհուրելի փաստերի վրա ուշադրություն կդարձնի…
2017 թվականի դրամական միջոցների մուտքերը՝ ըստ նախահաշվի, և փաստացի հավաքագրումը գրեթե համընկել են, այսինքն` ինչքան գումար ակնկալում էինք, գրեթե հավաքագրվել է:
Իսկ ի՞նչ է կատարված փաստացի ծախսերի հետ: Փաստորեն ռեկտորի խելքին, որ պահին ինչ փչել է, այն արել է, քանի որ նախահաշվում նախատեսված ծախսերի և փաստացի իրականացված ծախսերի միջև տարբերությունը (բացասական շեղումը) -242 273 000 (երկու հարյուր քառասուներկու միլիոն երկու հարյուր յոթանասուներեք հազար) ՀՀ դրամ է կազմում:
1. Շինարարություն.
2017 թվականին հիմնանորոգման համար ծախսել է 133 078 000 (հարյուր երեսուներեք միլիոն յոթանասունութ հազար) ՀՀ դրամ, դիզայներական ծառայությունների համար՝ 1 300 000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ, իսկ ապրանքանյութական պաշարների համար՝ 27 670 000 (քսանյոթ միլիոն վեց հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ: Ընդամենը՝ 162 048 000 (հարյուր վաթսուներկու միլիոն քառասունութ հազար) ՀՀ դրամ: Ապրանքանյութական պաշարներից որքան գումար է տրամադրվել շինանյութին` խիստ հարցական է, բնականաբար, պատկերը թաքցված է ավելի խայտառակ չերևալու համար: Բուհի բյուջեն փաստացի կազմել է 1 132 391 000 (մեկ միլիարդ հարյուր երեսուներկու միլիոն երեքհարյուր իննսունմեկ հազար) ՀՀ դրամ, որից 162 048 000 (հարյուր վաթսուներկու միլիոն քառասունութ հազար) ՀՀ դրամ ծախսել է հիմնանորոգման, վերանորոգման և շինանյութեր գնելու վրա, որը կազմում է փաստացի բյուջեի 15 %-ից ավելին: Ուսումնասիրելով ՀՀ բուհերի ռեկտորների հաշվետվությունները, նկատելի է, որ շինարարությանը տրամադրված է բյուջեի ընդամենը 2%-5%-ը, իսկ ամենածանր սոցիալական վիճակում գտնվող մարզի բուհի ռեկտորը 15 %-ից ավելի գումար տրամադրել է շինարարությանը:
Նշեմ, որ 100 000 000 (հարյուր միլիոն) ՀՀ դրամից ավելի շինարարություն էլ կատարել էր 2016 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում:
Այսպիսով, ռեկտոր Սահակ Մինասյանը պաշտոնավարման մեկ ու կես տարվա ընթացքում ավել քան 262 048 000 (երկու հարյուր վաթսուներկու միլիոն քառասանութ հազար) ՀՀ դրամ, որը կազմում է մոտ 582 200 (հինգ հարյուր ութսուներկու հազար) ԱՄՆ դոլար, շինարարություն է իրականացրել՝ խախտելով գնումների մասին օրենքի և կառավարության որոշումների հնարավոր և անհնար բոլոր կետերը:
Ա’յ սա թալան է բոլորիս աչքի առաջ, որը բարձրաձայնվում է արդեն 7 ամիս, սակայն քար լռություն բոլոր պատկան մարմինների կողմից…Հանցագործ ՀՀԿ-ական ռեկտորի հովանավորյալները Բաղրամյան 26-ից էին, որի մասին նա ամեն քայլափոխին բարձրաձայնում էր…
Հիշեցնեմ, որ համալսարանում վերանորոգվել է դահլիճը (գույքն անվճար տրամադրված է Համաշխարհային բանկի կողմից), կառուցվել է ինտելեկտուալ ակումբը, մի փոքր հատվածում ներկվել են միջանցքի պատերը և մանր-մունր մի քանի ընթացիկ վերանորոգումներ:Սպորտային դահլիճների համար նախկին ռեկտորի կողմից նախատեսված ծախսերը սույն թյուրիմացություն ռեկտորի կողմից ևս ավելացվել էին 30 միլիոն դրամով…
Զավեշտալի փաստ…Որքան կարող է բուհի ռեկտորը ատել գիտությունը,որ դիզայներական ծառայությանը ավելի շատ գումար հատկացնի,քան գիտական գործունեության զարգացման համար…Այսպես,2017 թ-ին գիտական գործունեության զարգացման համար տրամադրել է ընդամենը 1 099 000 (մեկ միլիոն իննսունիննը հազար) ՀՀ դրամ, այսինքն` ավելի քիչ, քան շինարարություն իրականացնելու համար դիզայներական ծառայությանը, որը կազմել է 1 300 000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ:
Շիրակի մարզում վատահամբավ, կաշառակեր, անձեռնմխելիի համբավ ունեցող տխրահռչակ Սահակ Մինասյանը, որը մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարն է, բացի նրանից, որ հիմնովին խարխլել է կրթական և գիտական գործընթացը, ամբողջությամբ թալանել է բուհի բյուջեն,որի վերաբերյալ նոր ապացույցներ կներկայացնենք հաջորդ գրառումներում…

Գագիկ Համբարյան