Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը վաղը՝ ժամը 12:00-ին, Կարեն Կարապետյանին հրավիրում է «Մարիոթ»՝ սկսելու բանակցային գործընթացի 2-րդ փուլը

«Ես կամ վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով, պահանջով ու աջակցությամբ, կամ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի: Հստակ արձանագրենք, մեր այս ոգեղեն շարժման որևէ արժեք մի միլիմետր անգամ չպետք է տուժի և որևէ մեր ձեռբերում մեր բարձությունից մի միլիմետր անգամ չենք իջնելու, մենք բարձրանալու ենք, և մեզ հետ բարձրանալու է ՀՀ-ն: Մենք ակնկալում ենք, որ խորհրդարանական բոլոր խմբակցությունները ժողովրդի հաղթանակը ճանաչեն անվերապահորեն, առանց նախապայմանների, ուրիշ տարբերակ չկա, որովհետև ժողովուրդը հաղթել է և հաղթանակը պետք է արձանագվի նաև դե յուրե»,-այսօր Հանրապետության հրապարակում նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ԱԺ-ում վարչապետի ընտրությունը տեղի է ուենալու մայիսի 1-ին:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախորդ քննարկումը ձախողեց, քանի որ Կարեն Կարապետյանը չի ներկայացնում իրենց: Նա նշեց որ ՀՀԿ-ն կուսակցական ժողով է արել Սերժ Սարգսյանի մասնակցությամբ և եկել ընդհանուր հայտարարի, որ Կարեն Կարապետյանին լիազորեն որպես բանակցող: «Մենք այդ որոշումն  ընդունում ենք ի գիտություն, և ինչպես և նախկինում, պատրաստակամություն ենք հայտնում բանակցային գործընթացը շարունակել մեր առաջարկած օրակարգի շրջանում: Ես վաղը ժամը 12:00-ին Կարեն Կարաետյանին հրավիրում եմ «Մարիոթ»՝ սկսելու բանակցային գործընթացի 2-րդ փուլը»,-ասաց նա:

Փաշինյանը շեշտեց, որ ունեն մեկ կոնկրետ պայման, ինչպես Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները, Կարեն Կարապետյանի հետ բանակցությունը նույնպես ծայրից ծայր պետք է տեղի ունենա լրագրողների ներկայությամբ, որ հանրությունը տեղյակ լինի, թե ինչ են քննարկում: