Search
Close this search box.

Պուտինը դեռ չի զանգել ոչ Սերժ Սարգսյանին, ոչ Կարեն Կարապետյանին. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռեւս հեռախոսազրույց չի ունեցել ոչ հրաժարական տված Սերժ Սարգսյանին, ոչ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ոչ, նախագահը դեռ շփումներ չի ունեցել Սարգսյանի կամ Կարապետյանի հետ»,-լրագրողներին ասել է նա:

Պեսկովը նաեւ հիշեցրել է, որ երկուշաբթի երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի եւ Հյաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի միջեւ:

Այս Բաժնից