Search
Close this search box.

«Սա պատմական պահ է Հայաստանի համար». Քիմ Քարդաշյանի գրառումը՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության վերաբերյալ

Ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը գրառում է կատարել Instagram-ի իր էջում՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը:

«Ոգևորող է բոլոր հայերին միասնական տեսնելը՝ բողոքի խաղաղ ցույցերում: Սա պատմական պահ է Հայաստանի համար: Եվ ես տեղադրում եմ Հայաստան այցի ժամանակ արված իմ այս լուսանկարը, քանի որ երբ ես Հայաստանում էի, այս կինը հուզեց ինձ, նա ինձ համար ներկայացնում է ուժեղ հայերի սիրտը»,- գրել է նա՝ կցելով 2015թ. Հայաստան կատարած այցի լուսանկարը: