Search
Close this search box.

Ծառուկյանը գաղտնի աջակցում է Սերժ Սարգսյանին

Կոտայքի մարզում տրանսպորտը կաթվածահար վիճակում է:Չեն աշխատում Աբովյան -Երևան , Չարենցավան -Երևան,Եղվարդ -Երևան երթուղիներն սպասարկող ավտոբուսները: Համացանցում հայտնվում են տարբեր գրառումներն անգամ կոչ են անում փակել Երևան Սևան մայրուղին եթե Ծառուկյանը շարունակի հասկանալի պատճառներով երթուղուց հանել իրեն պատկանող Մուլտի ավտո տրանս ՍՊԸ-ին պատկանող ավտոբուսները: Ահա օգտատերերից մեկի կոչը ու հորդորը չարենցավանցիներին.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԿՏԻՎ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հարգելի Չարենցավանի բնակիչներ արդեն տևական ժամանակ 4 օր չի աշխատում ԱԺ պադգամավոր, Ծառուկյան խմբակցության ղեկավար, ասում են նաև ՄԵԾ ԲԱՐԵՐԱՐ Գագիկ Ծառուկյանին պատկանող Մուլտի ավտո տրանս ՍՊԸ-ին պատկանող Չարենցավան-Երևան ավտոբուսները: Առիթից օգտվելով որոշ անբարեխիղճ տաքսի վարողներ ուղևորափոխադրումը 500-ից դարձրել են 1000 ՀՀ դրամ: Ես այս մասին տեղեկացրել եմ ՀՀ տրանսպորտի վարչությանը, ինձ խոստացել են 2 ժամվա մեջ հետ զանգել: Առաջարկում եմ այն չարենցավանցիներին որոնք մտահոգ են հարցի լուծման համար ժամը 18:00-ին հավաքվել և փակել Սևան-Երևան միջպետական ճանապարհը: Հորդորում եմ ՀՀ ոստիկանությանը աջակցել մեր ակցիային, այսինքն մեր անվտանգության երաշխավորը լինեն, իսկ ընկերներիս կխնդրեմ այս գրառման մեկնաբանություններում թեգ անել պատկան կառույցներին, և լրագրողներին:
Վարդան Մակինյանի ֆեյսբուքյան էջից