Search
Close this search box.

Կարեն Կարապետյանը նշանակվեց առաջին փոխվարչապետ

ՀՀ նորանշանակ նախագահ Արմեն Սարգսյանը քիչ առաջ մի շարք հրամանագրեր է ստորագրել, որոնցով նշանակել է ՀՀ առաջին փոխվարչապետ և փոխվարչապետներ:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի Կարեն Կարապետյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ:

Արմեն Գևորգյանն ազատվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից և նշանակվել փոխվարչապետ:

Փոխվարչապետ  է նշանակվել նաև Վաչե Գաբրիելյանը: