Search
Close this search box.

«Հրապարակ». «Ուզում ենք նոր «Ղարաբաղ» կոմիտե ստեղծել». Բոլորը սպասում են ապրիլի 13-ի հանրահավաքին.

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիրների պայքարի թափ հավաքելուն զուգընթաց, կալանավայրերում արդեն 4 օր է՝ խլացուցիչներ են դրել, որ բջջայինները չաշխատեն: Այսինքն՝ ՔԿՀ-ներում գտնվող ընդդիմադիրներն այլևս չեն կարող հարաբերվել դրսում գտնվող ընկերների հետ:

Բոլորը սպասում են ապրիլի 13-ի հանրահավաքին. «Հանուն Հայաստան պետության ճակատն» այդ օրը կգա Մերգելյան ինստիտուտի մոտից ու կմիանա Երևան մտնող «Քաղպայմանագրին», Ազատության հրապարակում նրանց կսպասի Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանին»։ Չնայած ոմանք պնդում են, որ Զարուհու միացման խնդիրը դեռ վերջնական չի լուծվել, այնուհանդերձ, ճակատի մարտիկ Ալեք Ենիգոմշյանի և «Հոգևոր Հայաստանի» ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանի հետ որոշ պայմանավորվածություն կա:

Հիշեցնենք, որ «Հոգևոր Հայաստանում» է նաև Աշոտ Մանուչարյանը: «Ուզում ենք նոր «Ղարաբաղ կոմիտե» ստեղծել, նպատակը ժողովրդին Ազատության հրապարակ բերելն է, իսկ լիդերի հարցը կորոշվի ավելի ուշ»,- տեղեկացրեց մեր աղբյուրը»: