Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում հրդեհվող առևտրի կենտրոնից տարհանվել է ավելի քան 100 մարդ

Մոսկվայի «Պերսեյ» առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով կա 1 զոհ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԻՆ-ին: Նշվում է, որ մահացել է առևտրի կենտրոնի աշխատակիցը: ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ կրակը հաջողվել է մարել:

«Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 80 քմ։ Այն մարվել է»,- ասել է ՌԴ ԱԻՆ-ի Մոսկվայի գլխավոր վարչության պետ Իլյա Դենիսովը՝ հավելելով, որ տուժել է 3 հրշեջ-փրկարար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ տուժել է մեկ այցելու և մեկ հրշեջ:  «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով արտակարգ ծառայություններում աղբյուրի, հայտնել է, որ «Պերսեյ» առևտրի կենտրոնից տարհանվել է ավելի քան 100 մարդ:

Հաղորդվում է, որ այրվել է առևտրի կենտրոնի վեցերորդ հարկում գտնվող պահեստը:

https://youtu.be/QYFuvX0avDU