Search
Close this search box.

Ալավերդցի Վահագի դեմ ցուցմունք տված Արկոն ազատ է արձակվել

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանի` Ալավերդցի Վահագի աջ ձեռք համարվող, նրա մտերիմ ընկեր Արկոն` Արթուր Մնացականյանը ազատ է արձակվել։

Նրա երկամսյա կալանքը չի երկարացվել։ Արկոն, ով հանգամանալից ցուցմունք էր տվել իր ընկերոջ` Ալավերդցի Վահագի դեմ, ինչպես նաև ՔԿ Լոռու մարզային վարչության պետ Թաթուլ Շուշանյանի դեմ, այսօր ազատ զբոսնում էր Ալավերդու փողոցներով։ Թերևս հենց նախաքննական մարմնի հետ համագործակցելու, այս գործով կալանավորվածների բոլորի դեմ ցուցմունք տալու համար էլ նա ազատ է արձակվել, այն դեպքում, երբ նրան ոչ պակաս ծանր մեղադրանք է առաջադրված։