Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինքը խաշլամա չի ուտո՞ւմ, իմ համար նա Սրբազան չի, գնացեք հարցերն իրան տվեք․ ոստիկանապետ

ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը վստահեցնում է՝ ոստիկանությունը քաղաքական հրահանգներ չի կատարում։

Անրադառնալով Բագրատ Սրբազանի խոսքերին, ով նշել էր՝ «Էնքան խաշլամա ես կերել, գառ ու խոզ, հիմա եկել ես ինձ ասում ես՝ Տեր հայր, ցուցարարներին՝ լակո՞տ, հայելի պահիր քո մոտ»՝ Հովհաննիսյանն ասաց. «Չի կարելի էդ բեմին կանգնած մարդն ամբախ-զամբախ խոսա, թող փարաջան ու խաչը հանի՝ նոր խոսա, հերիք եղավ»։

«Թող իրեն չափի մեջ պահի, ինքը խաշլամա չի՞ ուտում, դե արի ու մի ասա․․․, լավ, ժողովո՛ւրդ, թողեք։ Ինքն այսօր փորձում է էժան հեղինակություն լինել»,- նշեց Հովհաննիսյանը։

Ոստիկանապետի խոսքով՝ իրենք խաչը հարգող ու Տիրոջը հավատացող մարդիկ են։

 

экономите время и до 30% от стоимости