Search
Close this search box.

«Հրապարակ». 30 տարի սնխչիություն եմ արել, հիմա պատգամավոր եմ. Հարություն Կարապողոսյան

«Հրապարակ» օրաթերթը գրում է. « Երեւանի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ համայնքներն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրված ռեյտինգային թեկնածուներից է Հարություն Կարապողոսյանը՝ Սնխչի Հարութը։ Նա, պարզվում է, պատգամավորական աշխատանքին զուգահեռ շարունակում է զբաղվել նաեւ սնխչությամբ։

«Դա սնխչի չի, եթե դուք իմ ամբողջ ռեպերտուարին ծանոթանաք, կտեսնեք, թե ինչեր եմ անում, աստված չանի՝ ես ձեզ պետք գամ»,- ասել է նա՝ շեշտելով, որ մարդկանց օգնելուց գերագույն հաճույք է ստանում։ «Ես դրանով եմ ապրում, ամեն օր իմ դռան առաջ եկեք տեսեք ինչ է կատարվում։ Ամեն օր ժամը գիշերվա 2-ին իմ պատուհանն են խփում, ասում են՝ Հարութ ջան, մի հատ բալիկ ենք բերել, թեւը հոդախախտ է, ասեմ՝ չէ, ես պատգամավոր եմ, գնա՞։ 10 վայրկյանի գործ ա։ 30 տարի է՝ ես էդ գործն եմ արել, ու թող մեկն ասի, որ Հարութին 10 կոպեկ փող եմ տվել։ Ես մեծ գումարներ չեմ աշխատում ու միլիոնատեր չեմ, բայց, ազնվությամբ, հաճույք եմ ստանում, երբ մարդուն կամ իր բալիկին օգնում եմ»։ Անկուսակցական պատգամավորը չի շտապում կուսակցական դառնալ, ինքն ապրում է, իր խոսքով, ոչ միայն նժդեհական, այլեւ «համամարդկային» գաղափարներով․ «Դա մարդուն օգնելն է»։

Ի՞նչ է պատրաստվում պատգամավորն անել իր ընտրատարածքի մարդկանց համար, ի՞նչ խնդիրներ կան, ի՞նչ նախաձեռնություններով է հանդես գալու։ «Շատ մոտ ապագայում Էրեբունի-Երեւանի 2800-ամյակն ենք նշելու, տա Աստված՝ մեր ուզած ձեւով նշենք»։ Դո՞ւք եք նախաձեռնել։ «Ի՞նչ նկատի ունեք «նախաձեռնել» ասելով, ուզում եք քե՞ֆ անենք, եթե այգի են կառուցելու, բնականաբար, մասնակցելու ենք, բացմանը ներկա լինեմ, ժողովրդի հետ պիտի շփվեմ։ Ամենօրյա է իմ շփումը»։

Մանրամասն`թերթի այսօրվա համարում: