Search
Close this search box.

Գրիժա ստացած պատվանդանը. Արամ Հարությունյանը՝ Լևոն Իգիթյանի մասին

Արամ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր փողոցում պատահաբար հանդիպելով Երևանի հայտնի ճարտարապետներից մեկին՝ հետաքրքրվեցի, թե ոչ անհայտ Լևոն Իգիթյանը ի՞նչ է արել, որ անընդհատ շեշտում է իր անցած ճանապարհը: Ասաց, որ ընդամենը Առնո Բաբաջանյանի արձանի պատվանդանն է նախագծել:
Փաստորեն, այդ մարդը պատվանդանից այն կողմ չի անցել: Հիմա էլ իրեն ճղելով, հանդես է գալիս որպես Տարոն Մարգարյանի պատվանդան՝ վիրավորելով Երևանի Ավագանու Երկիր Ծիրանի խմբակցության անդամներին»:

Հիշեցնենք, որ այսօրվա ավագանու նիստում՝ ՀՀԿ-ական Լևոն Իգիթյանը դիմելով Զարուհի Փոստանջյանին նշել է. «Ես որ իմ արածները՝ երկրի համար, վզիդ դնեմ` գրիժա կստանաս, դու ո՞նց ես ինձ դատի տալիս»: