Search
Close this search box.

Հացադուլի մեջ գտնվող դատապարտյալն արդեն ջուր էլ չի խմում

Նուբարաշեն» ՔԿՀ-ում արդեն 39 օր հացադուլի մեջ գտնվող Արկադի Պապյանը նույնիսկ անկողնուց չի կարողանում վեր կենալ:

«Նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Նրան երեկ տեղափոխել են քաղաքացիական հիվանանոց՝ կաթիլային են միացրել եւ նորից հետ են բերել ՔԿՀ»,- «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Ամրամ Մակինյանը:

Ըստ պաշտպանի՝ երեկ Արկադի Պապյանը փորձել է կանգնել, սակայն գլխապտույտի արդյունքում ընկել է:

Արկադի Պապյանի օրգանիզմն արդեն ջուր էլ չի ընդունում:

Հացադուլ հայտարարելով՝ 43-ամյա  Արկադի Պապյանն իր դժգոհությունն է հայտնում  հարուցված նոր քրեական գործից:   ՌԴ քաղաքացու  սպանության համար՝ 9 տարվա ազատազրկման դատապարտված անձն հիմա էլ մեղադրվում է «Վանաձոր» ՔԿՀ պետ Գևորգ Մկրտչյանին մի քանի ամիս շարունակ կաշառք փոխանցելու համար, ինչի դիմաց նրան  արտոնություններ են թույլ տրվել:

Պաշտպանական կողմը հայտարարում է, որ առաջադրված մեղադրանքը քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորված չէ:

Արկադի Պապյանը հայտարարել է՝ այնքան ժամանակ է շարունակելու հացադուլը, մինչեւ նախաքննական մարմինը հրաժարվի մեղադրանքից: