Search
Close this search box.

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարությունում աղմկահարույց որոշումներ կայացնել հուշել են փոխնախարարները. ով ինչում է «մեղավոր»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ առողջապահության ոլորտում վերջերս իրար հաջորդած աղմկահարույց որոշումներն ընդունելու հարցում գործուն մասնակցություն ունեն նախարար Լեւոն Ալթունյանի երկու տեղակալները՝ Սերգեյ Խաչատրյանն ու Սամվել Մարգարյանը: Նշենք, որ Ս. Խաչատրյանը Ալթունյանի համակուրսեցին է եղել: Հենց նա է նախարարին հուշել ծխախոտի դեմ պայքարի, պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման պարտադրանքի, դեղատոմսերով դեղերը վաճառելու մասին որոշումներ կայացնել՝ համոզելով, որ դրանց «ագրեսիվ» կիրառման արդյունքում ոլորտում լրջագույն ձեռքբերումներ կգրանցվեն:

Իսկ Սամվել Մարգարյանն էլ, որին նախարարությունում «թութակով Սամվելիկ» են ասում, ապահովում է ֆինանսական հաշվարկների իրականացումը` ապացուցելով, թե իրենց որոշումներն ինչ ձեռքբերումների կհանգեցնեն: Նկատենք նաեւ, որ կոնկրետ դեղատոմսերով դեղեր ձեռք բերելու որոշման հիմքում մի քանի խոշոր հիվանդանոցների գերշահույթները նվազեցնելու իրական նպատակ կա նախարարությունում, որից, սակայն, տուժում է բնակչությունը: Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: