Search
Close this search box.

Գուգարքում փորձել են բռնաբարել մոլորված օտարերկրյա երիտասարդ աղջկան

Նախօրեին Լոռու մարզի Գուգարք գյուղում օտարերկրացի մի աղջիկ սեռական ոտնձգության է ենթարկվել:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ աղջիկը հեծանիվով զբոսնելիս է եղել, սակայն մոլորվել է, իսկ ճանապարհին հանդիպած երիտասարդը, օգտվելով այդ հանգամանքից, նրա նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարել՝ փորձել է հագուստները հանել: Աղջիկն էլ հարվածել է երիտասարդի սեռական օրգաններին և փախուստի դիմել:

Դեպքի վերաբերյալ մեր այս տեղեկությունը հաստատեցին Քննչական կոմիտեից՝ հայտնելով, որ հարուցվել է քրեական գործ, ձեռնարկված անհետագելի քննչական գործողությունների արդյունքում կասկածյալի ինքնությունը պարզվել է եւ ձերբակալվել: