Search
Close this search box.

Ամոթ է, երբ թշնամին տեսնում է, թե ինչպես են մեր բանակից միլիոների հասնող գողություն անում. Էմիլ Մարկոսյան

Իրավաբան Էմիլ Մարկոսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հերիք եղավ, բոլ եղավ` էս ժողովրդին արտաքին թշնամու առկայությամբ վախեցնեք կամ էլ ամոթանք տաք։
Բազմաթիվ անգամներ մեր ազգը գործով ապացուցել է, որ ոչ մի թշնամուց էլ չի վախենում և հարկ եղած դեպքում՝ համարժեք պատասխան է տալիս ու դեռ մի բան էլ ավելի, էդ թշնամուց վախեցողներին ձեր տներում ման եկեք, նրանց մեջ՝ ով չի ծառայել և խուսափել է զորակոչերից, ապրիլյան պատերազմի ժամանակ ծակերում մտած «չինովնիկների» մեջ ման եկեք, իսկ արտաքին թշնամիներ` մենք դարերով ունեցել ենք և դեռ կունենանք։ Ինչ վերաբերում է նրան, որ իբր «ամոթ է, թշնամին տեսնում է, հետևում է ու ի՞նչ կմտածի մեր մասին», ապա դրան էլ կասեմ, որ իրոք ամոթ է: Ամոթ է, երբ թշնամին տեսնում է, թե ինչպես են մեր բանակից միլիոների հասնող գողություն անում, ինչպես ենք մեր զինծառայողներին վիրահատելու և բուժելու համար ազգովի դրամահավաք անում, ամոթ են մեր «կանսերվի բանկաներով» պատված սահմանները, մեր 80-ականների զենքն ու զինամթերքը, այ, դա է ամոթալի ու ողբերգական։ Այսօր ազգից պահանջում են, որ «պադերշա» անենք, բոլոր պաշտոնյաներին խնդրեցիք ու հորդորեցիք, որ «պադերշկա» անենք, նույն բանն էլ Ձեզ եմ խնդրում, «պադերշա» արեք՝ սոված ծարավ, աղքատ արտագաղթող, գործազուրկ ու չքավորության մեջ ապրող մեր հայ ազգին։
Ամեն տեսակի տուգանքների միջոցներ փաթաթեցիք ժողովրդի վզին, ամեն տեսակի հարկային բեռով խեղդեցիք փոքր և միջին բիզնեսը, ամեն տեսակի աշխատատեղեր ու աշխատավարձներ կրճատվեցիք, ամեն տեսակի դժվարություններ ստեղծեցիք ազգի համար, իսկ այսքանից հետո իրական «պադերշկի» կարիք` հաջորդ օրվա համար հանապազօրյա հաց վաստակելու երազանքով ապրող ժողովուրդն ունի, գիշերները սոված-ծարավ քնող ու արթնացող երեխաներն ունեն, սնվելուն կարոտ մնացած թոշակառուներն ունեն, բուժման ու վիրահատության հնարավորություն չունեցող անձինք ունեն, այլ ոչ թե…