Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. Երկու տիկին՝ երկուսն էլ առաջին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` Ազգային ժողվի պատգամավորները Հայաստանի հանրապետության 4-րդ նախագահ ընտրեցին Արմեն Սարգսյանը:

Նրա կինը՝ Նունե Սարգսյանն է՝ մասնագիտությամբ լրագրող է, երեխաների համար գրքերի բավական հաջող հեղինակ։ Նունե Սարգսյանի մասին դեռ 2016 թվականին գրել է բրիտանական Daily Mail պարբերականը։

Նունեի հայրը լրագրող է, մայրը՝ ուսուցչուհի։ «Մենք հարուստ չենք եղել, բայց կրթված և բավարար գումար ունեինք՝ կերակուրի և հագուստի համար։ Ես երբեք զրկանքներ չեմ կրել, իմ մանկությունը վատը չի եղել»։

Նունեն և Արմենը հանդիպել են երևանյան դպրոցում, երբ Նունեն 14 տարեկան էր, իսկ Արմենը՝ 15: Նա հանդիպեց Արմենին և սիրահարվեց դպրոցում։

Նրանք միասին ընդունվեցին Երևանի պետական համալսարան, Արմենը ֆիզիկա էր ուսանում, Նունեն՝ լեզուներ։ Համալսարանն ավարտելուց հետո Արմենին աշխատանք առաջարկեցին Քեմբրիջում, համալսարանները նրան 13 անգամ աշխատանք են առաջարկել, նախքան նրան թույլատրվել է գնալ։

Բրիտանիա գալիս ամուսիններն արդեն երկու երեխա ունեին՝ Վարդանն ու Հայկը։ Խորհրդային ժամանակներում, սակայն, կանանց թույլ չէին տալիս մեկնել գիտնաան ամուսինների հետ, և Նունեն ամուսնու մոտ մեկնեց միայն մեկ ամսով, 1985թ. ապրիլին։ «Ես 30 տարեկան էին, երբ եկա Լոնդոն, իմ առաջին այցն էր արտերկիր։ Սիրահարվեցի Լոնդոնին։ Արմենն ու ես ասում էինք՝ «Ապրեինք այստեղ մինչև մեր կյանքի վերջը»։ «Այն ժամանակ դա հնարավոր չէր թվում»,- ասում է Նունե Սարգսյանը։

«Կախարդական կոճակներ»՝ Նունեի 14-րդ, բայց անգլերեն հրատարակված առաջին գիրքն է։ Նունեն հայերեն 10 և ռուսերեն երեք գրքերի հեղինակ է։

Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը  ստացել է երաժշտական կրթություն և աշխատել մանկապարտեզում` որպես երաժշտության ուսուցչուհի:

2010 թվականից «Նվիրիր կյանք» արյան քաղցկեղ և այլ ծանր հիվանդություններ ունեցող երեխաների բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: Հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին և 2017 թվականի դրությամբ աջակցում է 495 երեխայի: Հիմնադրամի և Առաջին տիկնոջ ջանքերով լիովին վերակառուցվել և վերազինվել է ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը», որտեղ գործում է տարածաշրջանային նշանակության ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք և ցողունային բջիջների լաբորատորիա:

2011 թվականին Ռիտա Սարգսյանը ստեղծել է «Արագիլ» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: Հիմնադրամի նպատակն է աջակցել սոցիալապես անապահով զույգերին՝ արհեստական բեղմնավորման միջոցով երեխա ունենալ: Մինչ օրս «Արագիլ» հիմնադրամի օգնությամբ աշխարհ է եկել 300 երեխա:

Ռիտա Սարգսյանի ջանքերով 2012 թվականի ապրիլի 2-ին ստեղծվել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամը, որի միջոցներով կառուցվել է դպրոց, որտեղ հաճախում է աուտիզմ ախտորոշում ունեցող 200 երեխա:

Փաստացի ստացվում է, որ Հայաստանն այսօր  ունի գործող նախագահի առաջին տիկին և ընտրված նախագահի առաջին տիկին:

ArmLife.am