Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր վթար Ապարանում` Վանաձոր-Երևան «Գազել»-ի մասնակցությամբ. կա 7 վիրավոր

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարագածոտնի մարզում, որի հետևանքով կա 7 վիրավոր, հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ այսօր` ժամը 12:25-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 77 կմ հատվածում Ապարանի վարչական տարածքում բախվել են Վանաձոր-Երևան երթուղին սպասարկող «Գազելը», «Volkswagen»-ն ու «Lada» մակնիշի ավտոմեքենաները:

«Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն»,–նշված է հաղորդագրության մեջ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: