Search
Close this search box.

Այլևս չէի ուզում պայքարել… ձեր աղոթքները ինձ պահեցին. վերսկսում նորից ծնված կյանքս. Զառա Արամյան

Այն, ինչ արեցին այս կլինիկայում, դա ուղղակի անհավատալի և անհուսալի ճանկերից՝ ասել է, թե սրտի տրոմբից, ինձ փրկեցին…

Այսպիսի բժիշկների, բուժաշխատողների անձնակազմ կարող է հավաքել միայն շատ մեծ սիրտ ու պրոֆի ունակություններ ունեցող իմ փայլուն ընկեր Գարիկ Մխիթարյանը…
Հատուկ խոնարհումս իմ սրտաբան Խաչիկ Համբարձումյանին;

Երբ հանձնվել էի և այլևս չէի ուզում պայքարել… ձեր աղոթքները ինձ պահեցին, սթափեցրին, մղեցին դեպի կյանք…
Այժմ նաև ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդանոցից և վերսկսում նորից ծնված կյանքս…
Շնորհակալ եմ ամեն մեկիդ, թող իմ սիրտը բաբախի բոլորիդ համար💞
Ընդմիշտ ձեր՝
Զառա Արամյան