Search
Close this search box.

Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին կից աշխատանքային խումբ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին» կից աշխատանքային խումբ:

Աշխատանքային խումբը հետևյալ կազմն ունի.

Հայկ Ղալումյան – Տավուշի մարզպետ (աշխատանքային խմբի ղեկավար)

Արսեն Աղաբաբյան – Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Արթուր Ճաղարյան – Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

Մհեր Աղամյան – Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ)

Իշխան Աղբալյան – Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի վարչական ղեկավար (համաձայնությամբ)

Գևորգ Սահակյան – Տավուշի մարզի Բաղանիս բնակավայրի վարչական ղեկավար (համաձայնությամբ)

Տիգրան Հարությունյան – Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի վարչական ղեկավար (համաձայնությամբ)

Կամո Շահինյան – Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի վարչական ղեկավար (համաձայնությամբ)

Սերոբ Մախսուդյան – Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի բնակիչ (համաձայնությամբ)

Սուրեն Խուդավերդյան – Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի բնակիչ (համաձայնությամբ)

Անդրանիկ Նազարյան – Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի բնակիչ (համաձայնությամբ)։

Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքից: