Search
Close this search box.

Մհեր Գրիգորյանը չի եկել Տավուշ. Գյուղապետերը կգան Երեւան նրա հետ հանդիպելու

Չնայած պայմանավորվածությանը, Մհեր Գրիգորյանը հրաժարվել է մեկնել Տավուշ։

Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը NEWS.am-ին հայտնեց, որ Ոսկեպարի, Կիրանցի ու Բաղանիսի վարչական շրջանների ղեկավարները գալու են Երևան՝ նրա հետ հանդիպելու:

Հիշեցնենք, որ դեռ երկու օր առաջ Կամո Շահինյանը NEWS.am-ին հայտնել էր, որ երկուշաբթի հանդիպելու են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: «Մազպետն ասաց, որ երկուշաբթի օրը ժամը 6-ից գնալու ենք Մհեր Գրիգորյանին հանդիպելու, էդ հարցը քննարկելու: Երբ դա կվերջանա, կգանք, արդեն կհասկանանք՝ ինչի հետ գործ ունենք ու կսկսենք մեր գործերը: Քննարկելու ենք սահմանի հարցը: Մենակ ես չեմ գնալու, գալու է նաեւ Բերքաբերի գյուղապետը, նաեւ մնացած գյուղապետերը: Մեր նպատակն է սահմանը ճշտենք ու ճիշտ պահենք, անառիկ պահենք: Որ մոտիկ չլինենք, նրնք էն կողմում լինեն, մենք՝ էս կողմում»,-ասել էր նա: