Search
Close this search box.

Ամեն օր մի քարտեզ թևի տակ դրած գալիս են, ասում՝ ճամփեն էսպես է անցնում. էստեղ Շուռնուխից ավելի վատ է լինելու. Դանիելյան

Ամեն օր մի քարտեզ թեւի տակ դնում են, գալիս են ասում՝ ճամփեն էս դպրոցով է անցնում, մի ասում են՝ եկեղեցու կողքով է անցնում. Այս պահի դրությամբ ադրբեջանցիներն ասել են, որ սահմանը դպրոցից 100 մետր հեռավորությամբ է անցնելու: Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին, Տավուշի մարզի Կիրանց գյուղում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Այսինքն կամ դպրոցի միջեվ պետք է անցնի, կամ դպրոցի կողքով: Այս պահի դրությամբ այդպես է, թե հաջորդ անգամ ոնց կլինի, չգիտենք: Այստեղ Շուռնուխից ավելի վատ է լինելու: Իսկ իշխանությունն ասում է՝ այնտեղ, որտեղ կանգնած է ադրբեջանական զինվորը, դա ամենաապահով տեղն է: Ասում են՝ ի՞նչ կարող ենք անել, Ադրբեջանն ասում է, պետք է անենք: Ադրբեջանը մյուս գյուղերն էլ է ուզում: Նրանք պատերազմի մասնակիցների ցուցակ են հրապարակել, որ հանձնեն Ադրբեջանին: Էս գյուղում լիքը կռված մարդիկ կան, մի օր էլ էս մարդկանց ցուցակն է հրապարակելու, ի՞նչ տարբերություն:

Ո՞նց կարող է մարդը թուրքի կողքն ապրի ու իրեն անվտանգ զգա: Արդեն էստեղ մարդ կար, որ ուզում էր իր տունն այրել: Դա խայտառակություն է»,-հայտարարեց Դանիելյանը:

Նա որպես ելք առաջարկեց համազգային պայքարը, քանի որ սա Ոսկեպարի կամ Կիրանցի հարցը չի: