Search
Close this search box.

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով գույժը, իսկ ադրբեջանցիներին մատուցելով հերթական նվերը՝ ՀՀ սուվերեն տարածքից 4 գյուղ հանձնելու եւ սահմանազատումը Տավուշից սկսելու մասին:

Ընդամենը 2 օր առաջ Տավուշում Նիկոլ Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` հանգստացնելով, որ ընդամենը փոխանակում է լինելու, սակայն երեկ պարզ դարձավ, որ նրանց հերթական անգամ խաբել են: Եվ պատահական չէր, որ ադրբեջանական ԶԼՄ-ները երեկ ցնծում էին` կատարվածը համարում Ալիեւի հերթական շռնդալից հաղթանակը, մեծագույն նվեր` Ադրբեջանի ժողովրդին:

Հիանում էին նրա «մարտավարական ու դիվանագիտական ունակություններով», որ «ադրբեջանական բանակը` առանց կրակոցի, զբաղեցնում է հակառակորդի դիրքերը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում