Search
Close this search box.

Ժողովրդի 95 տոկոսը դեմ է Տավուշի գյուղերն Ադրբեջանին հանձնելուն

Հասարակությունը դեմ է իշխանությունների կողմից Տավուշի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելուն, եւ ընսհանրապես`առանց համաձայնեցված քարտեզների սահմանագծում անելուն։ «Փաստինֆո»-ն ավանդական դարձած հարցումների շրջանակներում հետաքրքվել է, թե արդյոք քաղաքացիները համամիտ են, որ սահմանագծումը կարելի է կատարել՝ առանց համաձայնեցված քարտեզների։ Մենք արձանագրել էինք, որ Երևանի և Բաքվի միջև չկա համաձայնեցում, թե որ քարտեզների հիման վրա պետք է իրականացվի սահմանազատումը, ինչի մասին հայտարարել է թե փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չնայած դրան` Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է Տավուշի չորս գյուղերը հանձնել Ադրբեջանին։

Հարցմանը մասնակցել է 4000 քաղաքացի, որոնց բացարձակ մեծամասնությունը՝ 95 տոկոսը, դեմ է այդ գործընթացին՝ նշելով, որ նախ պետք է քարտեզները համաձայնեցվեն։ Մնացյալ 5 տոկոսը հավասարաչափ է բաշխվել, մի մասը կողմ է եղել, մյուս մասը՝ դժվարացել պատասխանել։ Քաղաքացիները նաև քննարկումներ են ծավալել՝ զարմանք հայտնելով, թե առհասարակ ինչպես կարող է նման գործընթաց սկսվել, եթե ադրբեջանցիները ՀՀ սուվերեն տարածքում են գտնվում, ինչպես կարող է որևէ մեկը միանձնյա որոշել ամբողջ ազգի ճակատագիրը՝ հողերը հանձնելով թշնամուն։ Մեկ այլ քաղաքացի էլ արձանագրել է, որ եթե որևէ այլ երկրում նման բան լիներ, ապա երկրի ղեկավարը վաղուց կալանավորված կլիներ։