Search
Close this search box.

Մեկ գիշերվա ընթացքում Իրանի գրոհը հետ մղելու համար Իսրայելի հնարավոր ծախսերը

Մեկ գիշերվա ընթացքում Իրանի գրոհը հետ մղելու համար Իսրայելի հնարավոր ծախսերը

Իսրայելի պաշտպանական ուժերի գլխավոր շտաբի ֆինանսների գծով նախկին խորհրդական, պահեստազորի բրիգադային գեներալ Ռամ Ամինախը հայտարարել է, որ իրանական հարձակման ժամանակ պաշտպանության արժեքը հարյուրավոր հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի տեսքով կարող էր մեկ գիշերվա ընթացքում կազմել 1-ից մինչեւ 1,3 մլրդ դոլար: Պաշտպանության վրա ծախսվել է մոտ 4-5 միլիարդ իսրայելական շեկել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է ավելի քան 300 օբյեկտ, այդ թվում՝ մոտ 170 դրոն, ավելի քան 30 թեւավոր եւ ավելի քան 120 բալիստիկ հրթիռ:

Իսրայելի ռազմաօդային ուժերը և ՀՕՊ-ը գործընկերների հետ միասին որսացել են բոլոր թիրախների 99%-ը, սակայն որոշները, այնուամենայնիվ, ընկել են երկրի տարածքում՝ միայն աննշան վնաս հասցնելով Իսրայելի հարավում տեղակայված ռազմաբազային:

Նշվում է, որ Իրանը հայտարարել է, որ հարված է հասցնում Իսրայելի տարածքին՝ ի պատասխան ապրիլի սկզբին Սիրիայում հյուպատոսության գնդակոծմանը: