Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 36 կգ ոսկին ու միլիոնները հայտնաբերվեցին. Ինչպես են իրավապահները ձերբակալում այն հափշտակած անձանց

Համացանցում տարածվել են օրեր առաջ ավտոմեքենայից հարյուրավոր միլիոններ հափշտակած ավազակային հարձակման մասնակիցների ձերբակալության կադրերը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են ՀՀ իրավապահ մարմինները ստուգում մեքենաները, որոնցից մեկի ժամանակ լսվում է ոստիկանի ձայնը` «կանդալ բերեք, կանդալ»: Մեքենայի մեջ հայտնաբերվել է գողոնը:

Ինչպես արդեն հայտնել ենք` 2024 թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 07:55-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այնմասին, որ իր ազգականների վրա տեղի է ունեցել զինված հարձակում և նրանց թալանել են։ Հափշտակել էին 36 կգ ոստի և 1 միլիարդ 216 միլիոն ՀՀ դրամին համարժեք 293 միլիոն ՌԴ ռուբլի, ապա դիմել էին փախուստի: