Search
Close this search box.

Ինչ փոխհատուցում է պահանջում Ադրբեջանը Հայաստանից

Ադրբեջանը պահանջում է Հայաստանից «վերջ տալ Բեռնի կոնվենցիայի խախտումներին և փոխհատուցում վճարել շրջակա միջավայրին վնաս հասցնելու համար»։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Հիմնվելով ադրբեջանական տարածքների 30-ամյա օկուպացիայի ընթացքում Հայաստանի կողմից իրականացված բնապահպանական լայնածավալ ոչնչացման առատ առկա ապացույցների վրա՝ Ադրբեջանը 2023-ի հունվարի 18-ին առաջին արբիտրաժային գործընթաց է սկսել: 2024 թվականի ապրիլի 12-ին Հաագայի Խաղաղության պալատում տեղի է ունեցել Եվրոպայում վայրի կենդանական և բուսական աշխարհի և բնական միջավայրերի պահպանման Բեռնի կոնվենցիայի շրջանակներում միջպետական արբիտրաժի շրջանակներում Ադրբեջանի հայցի վերաբերյալ առաջին դատական նիստը»,-ասված է հակառակորդի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ըստ պաշտոնական Բաքվի՝ դա նախադեպ կստեղծի` որպես կարևոր քայլ բնապահպանական դատավարության առումով: