Search
Close this search box.

Հայաստանի գլխավոր շտաբի ներկայացուցիչները չեն մասնակցել ՀԱՊԿ ռազմական խորհրդի նիստին

Այսօր ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման հարցերով ռազմական խորհրդի 23-րդ նիստը, որին Հայաստանի գլխավոր շտաբի ներկայացուցիչները չեն մասնակցել։ Այս մասին նիստից հետո հայտնել է Վալերի Գերասիմովը:

Նիստին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պատվիրակությունները, միացյալ շտաբի և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրներում ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները:
Նրա խոսքով` ՀԱՊԿ երկրների ռազմական ղեկավարները համաձայնել են առաջադեմ մարտական փորձը ներդնել ՀԱՊԿ զորքերի պատրաստման պրակտիկայում։

Գերասիմովը նշել է, որ ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստը տեղի է ունեցել գործնական և կառուցողական մթնոլորտում, և արդյունքները կնպաստեն ռազմական անվտանգության առաջանցիկ զարգացմանն ու ամրապնդմանը։