Search
Close this search box.

«Մեծ թիվ են կազմում հիվանդության պատճառով հավաքներից խուսափողները»․ Ն․ Փաշինյան

«Թեմաներ կան, որոնց մասին ընդունված չէ բարձրաձայնել, բայց մենք պետք է հանրության հետ խոսենք այդ թեմաներով, մասնավորապես հիվանդությունների հենքի վրա զորակոչիկների կամ վարժական հավաքների մասնակիցների ազատումների անտրամաբանական ծավալների մասին, ունենք դեպքեր, որ քրեական գործեր են հարուցվել»,-այսօր կառավարության նիստին պարտադիր զինվորական զորակոչի և վարժական հավաքների կազմակերպման շրջանակներում քաղաքացիներին տրվող պատշաճ ծանուցումների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։