Search
Close this search box.

Գիշերն արտակարգ է եղել. Ռուսաստանը դիմել է հարձակման

Այս գիշեր ռուսական զորքերը «Շահեդ» տեսակի հարվածային անօդաչուներով կրկին հարձակվել են Ուկրաինայի մի քանի շրջանների էներգետիկ ենթակառուցվածքների վրա: Երկրի տարբեր շրջաններում օդային տագնապ է հայտարարվել։ Հաղորդվում է, որ գիշերը 7 արկ է խոցվել։ Խոցված անօդաչուի բեկորների ընկնելու հետևանքով էներգետիկ օբյեկտում հրդեհ է բռնկվել։ Այն հաջողվել է տեղայնացնել, հրշեջները շարունակում են աշխատանքը։ Զոհերի և տուժածների մասին չի հաղորդվում։