Search
Close this search box.

Էրդողանը զանգել է Ալիևին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Էրդողանն Ալիևին շնորհավորել է Ռամադանի տոնի առթիվ:

«Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ ադրբեջանա-թուրքական հարաբերություններն այսուհետ ևս կզարգանան և կամրապնդվեն բոլոր ոլորտներում, մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների շուրջ»,- հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը: