Search
Close this search box.

Սա շատ վտանգավոր սադրանք է․ Պեսկով

Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումները շատ վտանգավոր սադրանք են, այդ մարտավարությունը հեռանկարում կարող է շատ վատ հետևանքներ ունենալ։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Տեղեկույունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Սա շատ վտանգավոր սադրանք է։ ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցները, որոնք գտնվում են տեղում, հնարավորություն են ունեցել ականատես լինել այդ հարձակումներին։ Սա շատ վտանգավոր և հեռանկարում շատ վատ հետևանքներ ունեցող մարտավարություն է։ Կիեւի ռեժիմը, ցավոք, շարունակում է իր ահաբեկչական ակտիվությունը», – ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։