Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օրսկում նոր տարածքներ են անցել ջրի տակ. տարհանումը շարունակվում է

Օրսկի փողոցներում ամենուր նավակներ են։ Փրկարարները շրջում են բակերով, նավակներով տեղափոխում մարդկանց, որոնք չեն կարողացել լքել իրենց բնակարանները, տեղացիներին դուրս են բերում շքամուտքերից և օգնում հասնել ցամաք։ Մարդկանց տեղափոխում են ձեռքերի վրա, հաճախ անհրաժեշտ է լինում օգնություն տարեցներին և հաշմանդամներին։

Հին քաղաքի շրջանում հեղեղվել են մեքենաներ, տների շքամուտքերը և առաջին հարկերը: Փրկարարների խոսքով՝ շատերն ուշադրություն չեն դարձնում ահազանգին, անտեսում են տարհանման կոչերը և մնում են տանը՝ հույս ունենալով, որ ջուրն իրենց չի հասնի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Օրսկում ամբարտակի փլուզման հետևանքով 2450 տուն ջրի տակ է անցել։