Search
Close this search box.

«Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա». Չավուշօղլու

ԵՄ-ն առաջիկա չորս տարում 270 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին, այս մասին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն, անդրադառնալով այդ աջակցությանը, ասել է․ «Եթե նրանց նպատակը Հայաստանին հզորացնելն ու հակամարտության մղելն է, ապա Ադրբեջանը միայնակ չէ, Թուրքիան միշտ նրա հետ է։ Եթե նրանք ​​Հայաստանին ինչ-որ բան տան, մենք եռապատիկը կտանք Ադրբեջանին»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նշել է Չավուշօղլուն։