Search
Close this search box.

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպшնnւթյшն գործով ամբաuտանյալների պատիժը խստացվել է

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալներ Գնել Թևոսյանի, Մովսես Ազարյանի, Նորիկ Սահակյանի, Վաչե Սահակյանի պատիժը խստացվեց։
Վերաքննիչ քրեական դատարանը մասամբ բեկանել է առաջին ատյանի դատարանի վճիռը՝ բավարարելով դատախազության բողոքը, իսկ տուժող կողմի բողոքը՝ բավարարել մասամբ՝ ամբաստանյալների նկատմամբ` որպես պատիժ սահմանելով ազատազրկումը՝ 18 տարի ժամկետով։ Պաշտպանների բողոքները՝ ամբաստանյալներին արդարացնելու վերաբերյալ՝ մերժվել են։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը՝ հայտնելով, որ որոշումը հրապարակվել է այսօր։