Search
Close this search box.

«Հայաստանը պետք է հետաքրքրված լինի «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ»․ Չավուշօղլու

Հայաստանը պետք է հետաքրքրված լինի «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ։ Այս մասին Բաքվում հայտարարել է ՆԱՏՕ ԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության ղեկավար, Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։

«Մենք արդեն աշխատում ենք Ադրբեջանի հետ մի շարք նախագծերի ուղղությամբ։ Հենց Հայաստանը, որը չի մասնակցում միջազգային բազմաթիվ նախագծերի, պետք է էլ ավելի հետաքրքրված լինի «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ։ Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելն այսօր որևէ օգուտ չի բերում ո՛չ Հայաստանին, ո՛չ տարածաշրջանին»,- ասել է Չավուշօղլուն։