Search
Close this search box.

Ադրբեջանը վիճարկում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Ֆրանսիայի արտգործնախարար

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության սպառնալիքի մասին։

«Մենք խոսել ենք Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, որն այսօր վիճարկվում է Ադրբեջանի կողմից, և թույլ տվեք ասել, թե որքան անհանգստացած ենք դրա համար, հաշվի առնելով, որ Ադրբեջանի հռետորաբանությունը գնալով անվերահսկելի է դառնում»,- նշել է նա։

Ստեֆան Սեժուրնեն ընդգծել է, որ Բաքուն վերջին ժամանակներս ավելացրել է կեղծ տեղեկատվության քանակը, ըստ որի՝ Հայաստանը պատասխանատվություն է կրում լարվածության սրացման համար, թեև Հայաստանը միակ կողմն է, որը փորձում է խուսափել հակամարտությունից աշխարհի այս հատվածում։

«Եվ այս ամբողջ քարոզչության մեջ ես տեսնում եմ շատ ընդհանուր տարրեր այն ամենի հետ, ինչն Ռուսաստանը փորձում է բարդել Ուկրաինայի վրա», – ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը՝ կոչ անելով համակ ուշադրություն դարձնել այս փաստին Բաքվում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխություն 2024 կոնֆերանսի՝ COP29-ի անցկացումից վեց ամիս առաջ: