Search
Close this search box.

Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստվում է պատերազմի, սակայն պատերազմել չի ցանկանում: Տեղեկությունը փոխանցում է Ռիա Նովոստին։

«Ոչ մեկին մի հավատացեք, թե մենք ուզում ենք պատերազմել։ Մենք պատրաստվում ենք պատերազմի, ես այդ մասին անկեղծ եմ ասում։ «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»։ Սա շատ ճիշտ է ասված»,- ասել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ երկրում ընթանում են համապատասխան ստորաբաժանումների անհրաժեշտ նախապատրաստությունները, զորքերին մատակարարվում են տարբեր տեսակի սպառազինություններ և տեխնիկա:

«Եթե այնտեղից (ոչ բարեկամական երկրներից) ինչ-որ մեկը մեզ քննադատում է, իմացեք՝ մենք ճիշտ ենք անում։ Եթե այնտեղ մեզ սկսեն գովել, դժբախտություն է», – ասել է Բելառուսի ղեկավարը։

Բելառուսի նախագահը նշել է, որ Մինսկը ոչ մեկին ոչնչով չի սպառնում։ «Մեզ պետք չէ որևէ մեկին սպառնալ։ Մենք օտար հող չենք ուզում», – ասել է նա ։