Search
Close this search box.

Քրիստոսին խաչեցին հենց նրա համար, որ չցանկացավ հեղափոխական լինել և հեղափոխություն անել. Եսայի քահանա Արթենյան

Քրիստոսին խաչեցին հենց նրա համար, որ չցանկացավ հեղափոխական լինել և հեղափոխություն անել, այս մասին գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր, թե Հիսուս Քրիստոսը ոչ միայն Աստծո որդին է, այլև երբևէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը:

«Ինձ համար պակաս կարևոր չէ Հիսուս Քրիստոսի քաղաքական ընկալումը, որովհետև Հիսուս Քրիստոսը ոչ միայն Աստծո որդին է, այլև առաջնորդի իդեալական կերպար և իմ ընկալմամբ նաև երբևէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը»,- Արտաշատում կուսակիցների հետ հանդիպմանն ասել էր Փաշինյանը: