Search
Close this search box.

ՌԴ ՊՆ-ն հшրձшկվելու մասին հայտարարություն է արել

Ռուսաստանի օդատիեզերական ուժերն օդային բազավորման գերճշգրիտ հեռահար զենքերով և անօդաչուներով խմբային հարված են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի և գազարդյունահանման ճյուղի օբյեկտների վրա, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ռուսաստանի գերատեսչությունը նշել է, որ հարվածի արդյունքում խաթարվել է պաշտպանական արդյունաբերության զենք, ռազմական տեխնիկա և զինամթերք արտադրող և վերանորոգող ձեռնարկությունների աշխատանքը։

«Հարվածի բոլոր նպատակներն իրականացվել են։ Նշանակված օբյեկտները խոցվել են»,- ասվում է հաղորդման մեջ։