Search
Close this search box.

Նոր երկրաշարժեր՝ տարածաշրջանում

Վրաստանի արևմտյան հատվածում այսօր երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Դրա մասին հայտնել է News Georgia-ն՝ հղում անելով Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնին։

Թբիլիսիի ժամանակով ցնցումներ են գրանցվել 17:44-ին Ռաչայի շրջանի Օնի քաղաքից 10 կմ հեռավորությամբ՝ 4,8 մագնիտուդ ուժգնությամբ։

Մի քանի րոպե անց՝ 17:50-ին, նույն տարածքում տեղի է ունեցել 4,2 մագնիտուդով երկրաշարժ։

Առաջին երկրաշարժի հիպոկենտրոնը 7 կիլոմետր խորության վրա էր, երկրորդինը՝ 10 կիլոմետրի։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։