Search
Close this search box.

«Պուտինը խորամանկ է, բայց խելացի չէ». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Washington Post-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի նախագահն անկանխատեսելի է. «Նա խելագար է: Աշխարհում չկա մեկը, ով կարող է 100 տոկոսով ասել, թե ինչ է անելու: Դրա համար Բայդենը զգույշ է»,- նշել է նա՝ նկատի ունենալով Պուտինի՝ «ՌԴ-ն պատրաստ է մի շարք դեպքերում միջուկային զենք կիրառել» հայտարարությունը:

«Պուտինը խորամանկ է, բայց նա խելացի չէ: Երբ կռվում ես խելացի մարդու հետ, դա կանոններով կռիվ է: Բայց երբ կռվում ես խորամանկի հետ, դա միշտ էլ վտանգավոր է»,- հավելել է Ուկրաինայի նախագահը: