Search
Close this search box.

ԵՄ-ն արգելել է թուրքական ավիաընկերությանը թռչել Եվրոպայով Ռուսաստանի հետ կապերի պատճառով. Turizm Guncel

Եվրամիությունն արգելել է Անթալիայում տեղակայվող Southwind Airlines թուրքական ավիաընկերությանը թռչել Եվրոպայի տարածքով՝ նշելով, որ ընկերությունը կապված է Ռուսաստանի հետ, գրել է Turizm Guncel-ը։

Նշվել է, որ Southwind Airlines ավիաընկերությունը նախատեսում էր թռչել Բեռլին, Դյուսելդորֆ, Ֆրանկֆուրտ, Համբուրգ, Մյունխեն եւ Շտուտգարտ (Գերմանիա)։ Բացի այդ, թռիչքների ծրագրում ներառված էր Հունաստանը։

Եվրոպական Aerotelegraph.com ԶԼՄ-ի տեղեկացմամբ՝ ֆիննական ավիացիոն վարչության իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ Southwind-ի սեփականության հիմնական մասը եւ վերահսկողությունը ռուսաստանցիներինն է, ոչ թե Թուրքիայի քաղաքացիներինը։

Արդյունքում՝ Ֆինլանդիան չի թույլատրել Southwind-ին թռիչքներ կատարել Անթալիայի եւ Հելսինկիի միջեւ, եւ առաջացել է այն հարցը, թե ինչպես կվարվեն եվրոպական մյուս երկրները։