Search
Close this search box.

Արցախցի վիրաբույժը բազմաթիվ կյանքեր է փրկել «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահшբեկչnւթյnւնից հետո

Կրասնոգորսկի հիվանդանոցի՝ Crocus City Hall-ի ահաբեկությունից տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերած բժիշկների և ամբողջ բուժանձնակազմի աշխատանքը մեծ հիացմունքի է արժանի։ «Իզվեստիա»-ի հետ զրույցում գործընկերների մասին այսպես է արտահայտվել վիրաբույժ Կարեն Պողոսովը։

«Անձամբ ես զարմացած և հիացած էի մեր բժիշկների, բուժքույրերի, սանիտարների աշխատանքով, որոնք հիվանդանոց էին հասնում ոտքով, տաքսիով կամ հեծանիվով։ Հենց որ նրանք լսեցին պատահածի մասին, շտապեցին հիվանդանոց՝ գործնականում առանց հարցնելու՝ «պե՞տք է, թե՞ ոչ», – ասել է վիրաբույժը։

«Ես անձամբ հիացած եմ իմ գործընկերների պահվածքով։ Եթե պատգարակները չբավարարեին, ես վստահ եմ, որ նրանց (հիվանդներին – խմբ.) գրկած կտեղափոխվեին»,- ընդգծել է Պողոսովը։